|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սիրիայում երեկ կայացած լայնամասշտաբ հակակառավարական ցույցերի ճնշման արդյունքում զոհվել է 88 մարդ:
Տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Երեկ Սիրիայի տարբեր քաղաքներում ու մայրաքաղաք Դամասկոսում տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել եւ պահանջում էին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը: Չնայած, որ նախորդ օրը երկրի նախագահի հրամանագրով դադարեցվել էր արտակարգ իրավիճակի մասին ռեժիմի գործողությունը, Դամասկոս ու այլ խոշոր քաղաքներ էին մտցվել անվտանգության ուժեր:
Տեղեկատվության համաձայն, առավել մեծ թվով զոհեր են եղել Դերաա քաղաքում: Սպիտակ Տունը երեկոյան հանդես էր եկել Սիրիայի իշխանությունների գործելաոճը դատապարտող հայտարարությամբ: Վաշինգտոնը մեղադրել է Սիրիայի իշխանություններին հուզումները ճնշելու նպատակով Իրանից աջակցություն ստանալու համար:
«Սեփական ժողովրդի ձայնը լսելու փոխարեն, նախագահ Ասադը մեղադրում է արտաքին ուժերին, միաժամանակ օգնություն հայցելով Իրանից ու բռնություններ իրականացնելով ժողովրդի դեմ,» - ասված է Օբամայի հայտարարությունում: