կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 14:17
Աշխարհ

Լեհաստանի նախագահը կոչ է արել Թուրքիային՝ Սիրիայում հատուկ գործողություն սկսել` ի պատասխան Ռուսաստանի

Լեհաստանի նախագահը կոչ է արել Թուրքիային՝ Սիրիայում հատուկ գործողություն սկսել` ի պատասխան Ռուսաստանի

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան անակնկալ կոչով դիմել է Թուրքիային՝ ասելով, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Մերձավոր Արևելքից կամավորներին օգտագործելու՝ Ռուսաստանի ղեկավարության որոշումը որոշակի ազդանշան է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Քաղաքական գործչի հայտարարությունները մեկնաբանվել են որպես Սիրիայի հյուսիսում Անկարային հերթական հարձակման մղելու փորձ, քանզի դրանով ՌԴ-ի համար նոր ճակատ կբացվի: Բայց, չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային հանրության ուշադրությունն այժմ սևեռված է Ուկրաինային, Թուրքիան դժվար թե օգտվի պահից։

Դուդան վստահություն է հայտնել, որ այն պայմաններում, երբ նախատեսվում է ուկրաինական մարտերում ներգրավել Ռուսաստանին աջակցող կամավորական կազմավորումներ Մերձավոր Արևելքի երկրներից, ՆԱՏՕ-ն շահագրգռված է Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրել։ Լեհաստանի ղեկավարն ընդգծել է, որ այս իրավիճակը «հետաքրքիր ազդանշան է Թուրքիայի համար»։ Ինչպես հայտնի է, Թուրքական Հանրապետության իշխանությունները սերտ համակարգում են Ռուսաստանի ղեկավարության հետ սիրիական հարցում, սակայն այս ասպարեզում երկու պետություններն աջակցում են զինված հակամարտության բոլորովին այլ ճամբարների։ Վերջին տարիներին Անկարային բազմիցս են կասկածում Սիրիայի հյուսիսում իր պատասխանատվության գոտին ընդլայնելու ցանկության մեջ՝ ի վնաս Մոսկվայի հետ պայմանավորվածությունների։