|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Եթե Թուրքիան էլ ներկայացված չլինի, Անկարան ներկայացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում ադրբեջանցի եւ թուրք ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանական Trend.az կայքը տեղեկացնում է, որ արտաքին գործերի նախարարը նշել է, որ, լինելով երկու պետություն, Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես մեկ ազգ, հաճախ հանդես են գալիս որպես միասնական պետություն:
Չավուշօղլուն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ այդ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի շահերի զարգացմանը:
«Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացնում են մի շարք կարեւոր ծրագրեր, ինչպիսիք են TANAP-ը եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը»,- մանրամասնել է նա:
Մեկնաբանելով Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի եռակողմ համագործակցությունը` Չավուշօղլուն նշել է, որ այս ձևաչափը շատ կարեւոր է Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: