կարևոր
3748 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 18:46
Աշխարհ

Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում արագ զինադադարի օգտին. Չավուշօղլու

Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում արագ զինադադարի օգտին. Չավուշօղլու

Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում րագ զինադադարի օգտին. Այսօր մենք ականատես ենք լինում գարնանային հարձակման նախապատրաստությունների, որը կբերի արյունահեղության նոր փուլի, և դա մեզ անհանգստացնում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ չորեքշաբթի օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով, Անկարան միշտ հավասարակշռված քաղաքականություն է վարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ հարաբերություններում։

Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Անկարա կատարած այցին, որը նախատեսված է հինգշաբթի՝ ապրիլի 6-ին։ «Բանակցությունների օրակարգում, ի թիվս այլոց, ուկրաինական հիմնախնդիրն է, մասնավորապես՝ հացահատիկի նախաձեռնության երկարաձգումը։ Պետք է խոստովանել, որ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հետ կապված դեռ խնդիրներ կան, այդ թվում՝ նավերի ապահովագրության և բանկային փոխանցումների պատճառով։ Հարցը քննարկվում է ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիա է հրավիրել նաև իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։

Նախարարը նաև նշել է, որ Լավրովի հետ բանակցությունների մեկ այլ թեմա կլինի Սիրիան։ «Մոսկվայում Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը նպատակ ունի նախապատրաստել հանդիպմանը արտգործնախարարների մակարդակով։ Մենք ռուսական կողմից հրավերի ենք սպասում»,- ասաց նա։