Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 15-16-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ են ընթացել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ՝ գերիների փոխանակման եւ Գազայի հատվածում հրադադարի հասնելու նպատակով: Դրանց մասնակցել են Քաթարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուրահման Ալ Սանիի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Բիլ Բըրնսի, եգիպտական հետախուզության ղեկավար Աբբաս Կամիլի եւ Մոսադի տնօրեն Դեւիդ Բարնիի գլխավորած պատվիրակությունները: ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են՝ «բանակցությունները լավ են անցել», եւ դրանք կշարունակվեն Կահիրեում: Այս կապակցությամբ Բլինկենը, որը չի մասնակցել Դոհայի բանակցություններին, ժամանել Իսրայել: Սա նրա 9-րդ այցն է այդ երկիր անցած տարվա հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր: Իսրայելի ղեկավարության հետ բանակցություններից հետո նա մտադիր է տեղափոխվել Կահիրե։ Այս իրավիճակում շատ առեղծված կա. Եթե Դոհայում, որտեղ Բըրնսը ներկայացնում էր ԱՄՆ-ը, «ամեն ինչ լավ է անցել», ապա ի՞նչ իմաստ ունի Բլինկենը միանալ բանակցություններին, եւ ի՞նչ խնդիրներ է նա փորձում լուծել Իսրայելում։ Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Ըստ բոլոր նշանների՝ Բայդենը Բլինկենին ուղարկել է Իսրայել Դոհայում կայացած բանակցություններից հետո՝ «հրշեջի» դերում։ Նա պետք է կանխի Նեթանյահուի անցանկալի գործողությունները, որոնք ուղղված են բանացությունների տապալմանը։ Bloomberg News-ը կարծքում է՝ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի սպանությունը Թեհրանում, որը ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցողն էր Գազայի համձայնագրի շուրջ միջնորդ երկրների մասնակցությամբ, «կոտրեց ԱՄՆ-ի գործողությունների որոշ ծրագրեր», սրեց իրավիճակը տարածաշրջանում՝ այն հասցնելով Իրանի եւ Իսրայելի միջեւ զինված հակամարտության սահմանագծին: Հետեւաբար, Բլինկենի խնդիրը ներառում է «Իսրայելը չափավորության սահմաններում պահելը»: Սա առաջին։
Երկրորդ. Այն պետք է գործի դնի ժամանակի գործոնը՝ բանակցային գործընթացը գործունակ պահելով, ինչը թույլ է տալիս զսպել հակամարտության մյուս մասնակիցների գործողությունները՝ բանակցությունները խափնելու մեջ մեղադրվելու մտավախությունների պատճառով։ Բայդենի համար սա շահեկան պատկեր է, որը թույլ է տալիս այս փուլում կանխել այսպես կոչված հորիզոնական էսկալացիան։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն ձգտում է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ առկա տարաձայնությունները պահել բացառապես քաղաքական սուր քննարկումների, այլ ոչ թե առճակատման տարբերակով՝ պարբերաբար նոր առաջարկներ նետելով մեկ Գազայում կրակի դադարեցման, մեկ պատանդների փոխանակման վերաբերյալ: Ընդ որում՝ անուղղակիորեն բանակցային գործընթացում ներգրավվում են ոչ միայն Իրանը, այլեւ Թուրքիան, որը բացահայտ հովանավորում ՀԱՄԱՍ-ին , խորհուրդ է տալիս այդ շարժմանն առանցքային կետերի շուրջ, որոնք «անհրաժեշտ է պահպանել հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքում»:
Այստեղ ինտրիգն այն է, որ Գազայում կրակի դադարեցման հարցը սկսում է բաժանվել պատանդների վերադարձի խնդրից, իսկ ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ Յահյու Սինվարին մղում են սպասողական իրավիճակի, մինչեւ Բայդենի վարչակազմը հասնի հրադադարի՝ տարածաշրջանային պայթյունի ռիսկը նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ, այս բոլոր մանյովրերը կրում են մարտավարական բնույթ, «խաղն» անցկացվում է միանգամից մի քանի հարթակներում, բայց առանց ռազմավարական ծրագրի: Սակայն մինչ այժմ Իրանի եւ նրա դաշնակիցների խոստումը «պատասխան հարված» հասցնել Իսրայելին, պահպանվում է։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան Washington Postպարբերականը գրում է․ «ԱՄՆ-ի հարաբերությունները Նեթանյահուի նկատմամբ դառնում են անկայուն եւ անորոշ», եւ Բլինկենը «հնարավորություն ունի զսպելու Իսրայելի էսկալացիոն քաղաքականությունը»: Տեսնենք, - ամփոփում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց՝ Գայանե Մանուկյանը։