կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 10:27
Հասարակություն

«Բարգավաճ Հայաստանը»՝ «Լուսավոր Հայաստանի» ամբիցիաների զոհ. «Ժողովուրդ».

«Բարգավաճ Հայաստանը»՝ «Լուսավոր Հայաստանի» ամբիցիաների զոհ. «Ժողովուրդ».

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: Սակայն եղել է մեկ պայման, որ կզիջեն կոնսենսուսի առկայության դեպքում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, պահանջել են իրենց ավելի շատ տեղ տալ` սպառնալով դեմ քվեարկել որոշումներին:

Այդքանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք ոչինչ չեն զիջի: ԱԺ խորհրդի նիստում ԲՀԿ-ն փորձել է չեզոքություն պահպանել, բայց և ԼՀԿ-ի պատճառով իրենք վերջում տուժել են»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: