Հայե՛ր․ տարբեր գրառումներ աչքովս ընկան, թե՝ Արթուր Վանեցյանը էն մարդը չի, որի կողքին կանգնեմ․․․
Արթուր Վանեցյանի մասին բոլորս գիտենք։ Թե ով է եղել և ով է։ Մարդը Նիկոլի կողքին էր, հետո չհամաձայնվելով նրա կուրսի հետ՝ հեռացավ։ Հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Բայց․․․ ի՞նչ է նշանակում, թե նա այն մարդը չէ, որ իր կողքին կանգնեմ։ Այսինքն, ձեր սեփական Եսը շատ ավելի կարևոր եք համարում Արցախից ու Հայաստանի՞ց։
Արթուր Վանեցյանն է այսօր պայքարում հրապարակում։ Բա դու՛ք պայքարեք, ես էլ գամ ձեր կողքին կանգնեմ։ Հիմա ամբիցիաների ժամանա՞կն է։ Ձեր ամբիցիաները վե՞ր են Հայաստանից։ Արդյո՞ք հայությունը ձեզ պես չի մտածել և վարվել 1915 թվականին․․․
Վահե Լոռենց