կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 15:49
Իրավական

Արսեն Թորոսյանի «հովանավորյալը» կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ

Արսեն Թորոսյանի «հովանավորյալը» կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի, այն է`խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշված քրեական գործը հարուցվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմել է իրավապահներին և հայտնել, որ Ն.Վանեսյանը իրեն աշխատանքի ընդունելու համար պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Ն. Վանեսյանը Թումանյանի կատվի նման է իրեն պահել. ամեն անգամ քաղաքացուն ասել է. «Ուրբաթ օրը կլինի», ու քաղաքացին, տեսնելով, որ Ն. Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ և բնակության վայրից չհեռանալու համար ստորագրություն է վերցվել նրանից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: