կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-11 11:37
Քաղաքական

«Ոստիկանությունում հայտնեցին, որ ես կասկածվում եմ ինքնիրավչություն կատարելու մեջ». Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

«Ոստիկանությունում հայտնեցին, որ ես կասկածվում եմ ինքնիրավչություն կատարելու մեջ». Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ազատ արձակվեցի և դուրս եկա ոստիկանության կենտրոնական բաժնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դավաճան տականքը, փաստորեն, այնքան է սարսափած, որ տանից դուրս չի գալիս մինչև ես անազատության մեջ չլինեմ:

Երեկվա հայտարարությանս համաձայն դուրս եկա տանից և ուղևորվեցի օդանավակայան: Շենքի բակում նկատեցի ու ողջունեցի ոստիկանության օպերատիվ ծառայողներին, որոնք ամբողջ գիշեր ծածուկ (իրենց կարծիքով) հերթապահել էին մեր շենքի մուտքի մոտ:

Նստեցի մեքենան ու շարասյունով, որի մեջ էին երեք օպերատիվ մեքենաներ, «միասին» շարժվեցինք դեպի օդանավակայան: Հասնելով կոնյակի գործարանի մոտ տեսա, որ Իսակովի պողոտան փակել են: Շրջադարձ կատարեցի և շարժվեցի դեպի Արշակունյաց փողոց: Կրկին շարասյանով, որին ընթացքուն միացան նաև 2 ճանապարհային ոստիկանության մեքենաներ:

Արշակունյաց պողոտայում ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին:

Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել:

Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, որ ստահակ դավաճանը ոստիկանության և ԱԱԾ զորքերի ջանքերով ճողոպրել է արժանապատիվ քաղաքացիների միջով ու փախել է երկրից՝ ինձ հայտնեցին, որ ազատ եմ:

Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից: Ամբողջ կյանքումդ թաքնվելու ես ինձանից:

Դավաճանին հիշեցնում եմ, որ ես ունեմ ծով համբերություն, իսկ ինքը ժամանակավոր անվտանգություն»: