|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի Իզմիր քաղաքի կենտրոնական շրջաններում պարեկություն անող շուրջ 14 զինվորական է ձերբակալվել, որոնք մեղադրվում են հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած կրոնական համայնքների հետ կապ ունենալու մեջ: Ըստ թուրքական Yeniasir.com.tr կայքի` գյուլենականներին հետապնդելու օպերացիան շարունակվել է նաև Անկարա, Քըրքլարելի, Թունջելի, Քոնյա, Դիարբեքիր, Շրնաք, Զոնգուլդաք և Վան քաղաքներում:
Նշվում է նաև, որ աշխատանքներ են տարվում մնացած կասկածյալներին ևս հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ: