| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իզմիրում Նովրուզի տոնակատարությունների ընթացքում Քրդական աշխատավորական կուսակցության վերաբերյալ կարգախոսներ հնչելու մեղադրանքով 16 մարդ է ձերբակալվել, որոնցից 3-ը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ են: Հանցանըք կատարելու մեղադրանքով ծանուցում է ուղարկվել դատախազություն. հաղորդում է diken.com.tr կայքը:
Երեկ ԺԴԿ-ն Թուրքիայի ամբողջ տարածքում, հատկապես` արևելյան շրջաններում, Նովրուզի կապակցությամբ բազմահազարանոց խաղաղ ցույցեր էր կազմակերպել: Դիարբեքիրում տոնակատարություններին մասնակցողների թիվը հասել է մի քանի հարյուր հազարի: Ցույցերի ընթացքում կուսակցության անդամները որոշ քաղաքական ուղերձներ են հղել: Մասնավորապես, ի պատասխան Էրդողանի` «Թուրքիայում Քուրդիստան անունով շրջան չկա» արտահայտության, Դիարբեքիրում ԺԴԿ կուսակցության անդամները, ցույց տալով բազմահազարանոց ամբոխը, ասել են. «Ահա Քուրդիստանը, ահա քուրդ ժողովուրդը»:
Ցույցի ընթացքում բազմիցս հիշատակվել է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Նրան «պարոն Օջալան» դիմելու համար քրդամետ կուսակցության 3 պատգամավորի նկատմամբ հանցանք կատարելու մեղադրանքով հայց է ուղարկվել դատախազություն: