|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իզմիրի Քոնակ գավառում` ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի և գերեզմանոցի միջև ընկած հատվածում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական ժամանակով առավոտյան ժամը 7:50-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռազմական տարածքը շրջապատող պարիսպը փլվել է, իսկ մոտակայքում գտնվող շենքերի պատուհանների ապակիները՝ կոտրվել: Գյուլթեփե կոչվող թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Թաղամասի բնակիրչներից Իսմեթ Չաքըչջըն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է որ դեպքի պահին եղել է իր տան պատշգամբում և նկատել է, որ պայթյունը տեղի է ունեցել այդ տարածքով ռազմական մեքենայի անցնելուց անմիջապես հետո: