|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կայցելի Տալլին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այցի շրջանակում նախարարը հանդիպում կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ Զոհրաբ Մնացականյանը կբանախոսի նաև Արևելյան գործընկերության 6-րդ համաժողովում:
Փետրվարի 16-18-ը նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: «Այս համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- նշեց ԱԳՆ խոսնակը: