Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խոսել խաղաղության մասին` չի նշանակում, թե ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը, բայց ողջունելի է, երբ խոսքը խաղաղության բոլոր մասնակիցների և Հայաստանի ժողովրդի մասին է: Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ փակ հանդիպում ունենալուց հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման միտք հայտնեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը`հստակեցնելով, որ Ղարաբաղյան հարցի մասին նույնպես խոսել են:
«Լավ առիթ էր, որպեսզի միասին քննարկենք հարց, որը վերաբերում է բոլորիս՝ հայությանը: Ինձ համար կարևոր է աշխատել ԱԺ խմբակցությունների հետ: Սա երկխոսություն է, որտեղ համեմատում ենք մոտեցումները, համեմատում ենք գնահատականները, փորձում ենք ինքներս մեզ համար տեսնել՝ որտեղ ինչին պետք է առավել ուշադրություն դարձնել, նաև բացատրում ենք մեր արածը»,- քննարկումն այսպես հակիրճ բնութագրեց նախարարը: