Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստը չի փոխվել արդեն 50 տարի, դրանով է պայմանավորված համազգեստների փոխման անհրաժեշտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Փոխվել են շևրոները. ԽՍՀՄ–ի փոխարեն գրվում է Հայաստանի Հանրապետություն, բայց համազգեստը չի փոխվել»,– նշեց նա՝ հավելելով, որ այն համազգեստը, որն ինքը կրում է, մեծ ոգևորություն է առաջացրել ԱԱԾ աշխատակիցների շրջանում, և բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել:
Նա շեշտեց, որ դա փորձնական տարբերակ է: «Տաբատը մեր հիմնական համազգեստի տաբատն է, բաճկոնն է ավելացել։ Բաճկոնն էլ, որպես այդպիսին, ունեինք համազգեստի ցանկում, միայն մի քանի բան է փոխվել: Դա շատ լավ բան է, նախ` համազգեստը պետք է հարմար լինի, որովհետև այն կրողները ամբողջ օրը, լինում է նաև՝ մի քանի օր, համազգեստի մեջ են լինում: Համազգեստն աչքի համար նաև գեղեցիկ պիտի լինի: Ես ասել եմ, որ առաջին հերթին փոփոխվել են սահմանապահ զորքերի, հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համազգեստները, որովհետև ՀՀ եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները սահմանին առաջինը էհմանապահ զորքերի աշխատակիցների հետ են շփվում, իսկ նրանք զինվորական շատ խիստ համազգեստով են, փողկապով, ինչը օտարերկրացիներին հիշեցնում է խորհրդային տարիները»,- ասաց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենն այս համատեսքտում բացառեց պետական միջոցների վատնումը, ըստ նրա` համազգեստի համար տրամադրվող նույն գումարի շրջանակում ընդամենը փոխում են դիզայնը, ընդ որում՝ թանկարժեք դիզայներներ չեն աշխատում: «Պետական բյուջեի վրա մեր համազգեստի փոփոխությունը որևէ ավելորդ ծախս չի նստելու»,- վստահեցրեց Վանեցյանը՝ պնդելով, որ համազգեստի փորձնական տարբերակը զրահապատ չէ: