Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ՓՄԶ ԶԱԿ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայաստանյան մասնակից Նելլի Դավթյանն անցելէ ծրագրի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջազգային մրցույթի «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի շահառու հարյուրավոր ձեռնարկատերեր աշխարհի 36 երկրներից։ Եզրափակիչ փուլ է անցել 3 ձեռնարկատեր:
Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի արդյունքը կհայտարարվի մարտի 18-ին՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ առցանց քվեարկության արդյունքում կորոշվեն առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ձեռնարկատերերը:
Նելլի Դավթյանը «Այ Թի Սոլուշնս» (Անտիկ Արթ ՍՊԸ) ընկերությանհիմնադիր տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ծրագրավորման ծառայությունների մատուցմամբ, առաջին պրոդուկտը «Բասթիքս» տուրիստական հեռախոսային հավելվածն է, որն իր տեսակի մեջ միակն է ԱՊՀ երկրներում։
2018թ. Նելլի Դավթյանը «Էրասմուս Երիտասարդ Ձեռնարկատերերի համար» ծրագրիշրջնակում 3 ամսով մեկնել է Մալթա՝ փորձի փոխանակման նպատակով։ Այսօր «Այ Թի Սոլուշնսը» համագործակցում է Մալթայի մի շարք առաջատար ՏՏ ընկերությունների հետ, մշակում է էլեկտրոնային ուսուցման ծրագրեր, որոնցից մեկը կարող է ծառայել ՀՀ կրթական ոլորտի բարելավմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի միակ միջնորդ կազմակերպությունն է Հայաստանում: Ծրագիրը հասանելի է հայաստանյան ձեռնարկատերերի համար 2017-ից և կտևի մինչև 2022 թվականը: