Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Նախօրեին Հելսինկիում հայտարարվել են Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 2015թ. մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնմական կայքից:
Եզրափակիչ անցած 6 մասնակիցներից մեկը անվանի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է` Էմանուել Ճգնավորյանը:
Էմանուելը մրցույթին ներկայացնում է Ավստրիան, նրա հետ եզրափակիչ են անցել Մայումի Քանազաուան /Ճապոնիա/, Քրիսթըլ Լին /ԱՄՆ/, Ֆրիդրիխ Սթարլովը /Գերմանիա/, Մինամի Յոշիդան /Ճապոնիա/ և Նենսի Ժուն /ԱՄՆ/:
Եզրափակիչ փուլի համերգները տեղի կունենան դեկտեմբերի 1-3-ը:
Ի դեպ, առաջին հորիզոնականը զբաղեցնող երաժիշտը կստանա 25 000 եվրո պարգևավճար և միջազգային մի շարք կարևոր համերգների մասնակցության հնարավորություն, այդ թվում` Ֆինլանդիայում կայանալիք` Սիբելիուսի 150-ամյակին նվիրված համերգի շրջանակում մեկ կատարում `Սիբելիուսի և ֆիննական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ համատեղ: