28 03 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 427.55 |
GBP | ⚊ | 498.56 |
GEL | ⚊ | 146.05 |
RUB | ⚊ | 4.27 |
USD | ⚊ | 394.71 |
Իմ նախագահության օրոք 5-րդ շարասյուն չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարտվել է, որովհետեւ բանակում գործել է 5-րդ շարասյուն։
«Եթե այդ մարդը գիտի, որ 5-րդ շարասյուն ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ 5-րդ շարասյան դեմ։ Իմ կարծիքով՝ նա ինչ-որ տեղ ճիշտ է ասում, միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը։ Եթե այդքան մանրամասն տեղյակ է, բնական է»,- ասաց երրորդ նախագահը։
Անդրադառնալով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե 5-րդ շարասյունը դրսից է ուղղորդվել, Սերժ Սարգսյանն արձագանքեց.
«Երեւի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, որոնք իրենց երբեք 5-րդ շարասյուն չեն համարում. դրսից կառավարվող ուրիշ մարդկանց չգիտեմ»։