կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-01-24 16:29
Հասարակություն

«Էսկոզին»-ը հակաքաղցկեղային դեղ չէ

«Էսկոզին»-ը հակաքաղցկեղային դեղ չէ

Օրեր առաջ sisian.info կայքը տեղեկատվություն էր տարածել «ԷՍԿՈԶԻՆ ԴԵՂԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերնագրով: Ըստ տեղեկատվության` «Միքայելյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որ գործում է Սիսիան քաղաքում, որպես «հակաքաղցկեղային» միջոց «Էսկոզին» կոչվող պրեպարատը բաժանել է Սիսիանի սոցիալապես առավել խոցելի խմբերին:

Արձագանքելով հրապարակմանը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ, հունվարի 23-ին «Էսկոզին» արտադրանքը, որը չի հանդիսանում հակաքաղցկեղային դեղ, «Միքայելյան» բարեգործական հասարակական կազմակերպությունից հետ է հավաքվել` կիրառման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար. հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Խմբաքանակն այժմ պահեստավորված է առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ «Էսկոզին» (Escozine) արտադրանքը կենսաբանական ակտիվ հավելում է: Գրանցման մասին տեղեկությունն առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պետական գրանցման մասին վկայականների ընդհանուր ռեեստրում: