Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի` մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսով վաճառելը առողջապահության համար կարևորագույն պայման է, բայց այսօր Հայաստանում դա հնարավոր չէ մինչև վերջ տանել:
«Կամաց-կամաց իրավիճակը կփոխվի, որովհետև այն պետություններում, որտեղ պետությունը կարողանում է ապահովել ազգաբնակչության առողջապահական հարցերը` ամբողջությամբ, այնտեղ հնարավոր է դա անել, իսկ մեզ մոտ շատ մարդիկ կան, որ ծանր հիվանդ են ու բժշկի էլ չեն կարողանում գնալ, ուրեմն ինչ-որ ձևով օգնության կարգով գնան բժշկի, ով դեղեր է գրում, նաև ապտեկաներում կտեսնեք, որ մեկ հատ դեղ է այդ մարդը գնում, և այդ մարդուն ամեն օր անընդհատ ուղարկել բժշկի, որ դեղատոմս ունենա ու դեղ գնի, դա հնարավոր պայման չէ», - կարծիք հայտնեց նա։
Սահակյանի խոսքով` եթե այս ուղղությամբ որևէ թուլացում չլինի, ապա դեղերի շրջանառության մեջ կոռուպցիան գնալով կաճի։
Դիտարկմանը` մարդկանց շրջանում խուճապ է նկատվում, փորձում են մինչև մարտի 1-ը մի շարք դեղեր ձեռք բերել, Սահակյանն արձագանքեց. «Երբեմն, որովհետև ես էլ եմ դեղ օգտագործում, մտածում եմ՝ ես էլ պահեստավորեմ։ Կատակ եմ անում, բայց դե մարդիկ այդպիսին են, որովհետև եթե մարդն ամսվա մեջ շատ քիչ փող ունի ապրելու համար, նաև դեղամիջոց է անհրաժեշտ, նա ստիպված է լինում շատ քանակով ունենալ դեղից, որ ինչ-որ ժամանակ կարողանա օգտագործել այդ դեղը»։
Հարցին` իրեն անհրաժեշտ դեղերն այդ ցուցակում ընդգրկվա՞ծ են, նա պատասխանեց. «Գիտեք, պետք չի ինձ հարցնել, նայեք` ընդգրկված է, թե` ոչ, որովհետև խնդիրը ոչ թե իմ՝ դեղ առնելուն է վերաբերվւմ, այլ, մեծ իմաստով, ժողովրդին, որպեսզի նա կարողանա օգտվել դեղամիջոցներից»։
Հարցին, թե արդյո՞ք ավելի լավ չէ ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ հաճախ բժիշկների նշանակումներն ավելի վտանգավոր են, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ինքնաբուժություն տերմինը վաղուց է մտել բժշկության մեջ։ «Նայած ինչն ես բուժում, ինչ հիվանդություն ունես։ Կան մարդիկ, որոնք կարողանում են ինչ-որ դեղեր գտնել կամ բուսական բաներով ինչ-որ բաներ բուժել, բայց այդպես հնարավոր չէ հասարակությանը մշտապես պահել»,- ասաց նա։