կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 16:26
Տնտեսական

Դեղատնից դեղ են գնում և պարզվում է՝ իսկականը չէ

Դեղատնից դեղ են գնում և պարզվում է՝ իսկականը չէ

Խորհրդարանի արտահերթ նիստում այժմ քննարկվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և հարակից նախագծերի փաթեթն ընդունելու հարցը:

Ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա` այս օրենքով շատ պարզ խնդիրներ են դրված: «ՀՀ բնակչությունը պետք է հստակ իմանա` եթե ինքը դեղատնից դեղ է առնում, էդ դեղը իսկակակա՞նն է, թե՞ ուրիշ դեղ է: Դեղատնից դեղ են առնում և պարզվում է, որ դա ինքը չէ, ու սկսում են խոսակցություններ տարածվել, որ Հայաստանում դեղ են առնում, դա չի ազդում, իսկ արտասահմանից դեղ են առնում, սկսում է ազդել: Մենք պետք է մեկընդմիշտ փորձենք էս խնդիրը հանել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, մտնելով հայաստանյան ցանկացած դեղատուն, պետք է համոզված լինի, որ իր գնած դեղի ոչ իսկական լինելու ռիսկը նվազագույնն է: 

Նա խոսեց նաև դեղերի գների մասին: «Այստեղ խնդիր է նաև այն, թե դեղերի գնագոյացումը համարժե՞ք է մարդկանց սոցիալական վիճակին: Այնպես է, որ մարդն իր աշխատավարձի 80-90 տոկոսը տալիս է դեղերին»,- ընդգծեց Մելիքյանը և հավելեց, որ օրենսդրական կարգավորումներն էլ պետք է այնպես լինեն, որ խոշոր ներդրողները, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները չտուժեն բեռից:

Պատգամավորի խոսքով՝ պետությունը պետք է իր գործառույթն այնպես իրականացնի, որ տեսադաշտում լինի ամեն ինչ, և մրցակցային միջավայր ձևավորվի: