|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ուսումնասիրություններն ավարտել են, բայց դեռևս լուծված չէ ֆինանսավորման աղբյուրի հարցը. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ փուլում է գազի սակագնի նվազեցման հարցը:
Նազարյանի խոսքով՝ պետք է հստակեցնել, թե ինչի հաշվին պետք է նվազեցվի սոցիալապես անապահով խավերի համար գազի սակագինը, որպեսզի մյուս սպառողների համար լրացուցիչ բեռ չստեղծվի:
Հարցին, թե վարչապետը չի՞ նախանշել ֆինանսավորման աղբյուրը, նա պատասխանեց. «Դեռ ոչ: Որքան որ աղբյուրի մեծությունը լինի, այդքանով կիջեցնենք: Դեռևս զրոյական վիճակ է, չգիտենք` ինչ գումարի մասին է խոսքը»:
Նազարյանը հավելեց, որ, ենթադրաբար, գազի սակագինը սահմանին պետք է նվազի:
Արձագանքելով «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստան կատարած այցին վերաբերող հիշեցմանը, նշեց. «Ես Միլլերի այցից տեղեկություն չունեմ»: