| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ս.թ. հունվարի 21-ին ժամը 01:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից թունավորվել և «Հանրապետական բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1961թ.ծնված Ն.Ա-ն և 1955թ.ծնված Հ.Ա-ն։
Ս.թ. հունվարի 20-ին ժամը 23:30-ի սահմաններում տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել և բուժհաստատություններ են տեղափոխվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ 2008թ. ծնված Մ. Ջ-ն 2010թ. ծնված Ա.Ջ-ն և 1986թ.ծնված Ա.Ջ-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11 ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։