| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 34 տարեկան Ի. Վ.-ն և 37 տարեկան Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 8 տարեկան Ա. Ա.-ն, 10 տարեկան Ա. Ա.-ն, 13 տարեկան Ա. Ա.-ն, 3 տարեկան Ա. Ա.-ն և 10 տարեկան Ս. Մ.-ն: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԱՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը ժամը 18:00-ից մինչև 19:30-նն ընկած ժամանակահատվածում իրենց տան հյուրասենյակում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: