կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 14:16
Հասարակություն

Թունավորումներ` գազից և ձկնկիթից

Թունավորումներ` գազից և ձկնկիթից
Ապրիլի 15-ին` ժամը 23.00-ին,  հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության է տեղափոխվել  Վերին Արտաշատ  գյուղի բնակչուհի, 22-ամյա Լուիզա  Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 17.30-ի սահմաններում, Լ. Խաչատրյանի 3-ամյա  դուստրը  միացրել է խոհանոցի գազօջախը, ինչի հետևանքով Լ. Խաչատրյանը   թունավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
 
Ապրիլի 15-ին` ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ  են տեղափոխվել 1986 թ. ծնված Հայկուշ  Մարգարյանը  և նրա որդին` 2008 թ. ծնված Քաջիկ  Սարգսյանը: Պարզել է, որ նույն օրը` ժամը 12.30-ի սահմաններում, Հ. Մարգարյանը և Ք. Սարգսյանը տանը կերել են տապակած ձկնկիթ, ինչի հետևանքով թունավորվել են: Նույն օրը, ժամը 22.00-ին, «սննդային թունավորում» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել նաև Հ. Մարգարյանի մյուս որդին` 2009 թ. ծնված Նարեկ  Սարգսյանը:  Կատարվում է հետաքննություն: