Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել եւ թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով:
Այս առնչությամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են Սերգո Միրզոյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ, ինչպես նաեւ ֆինանսական օգնություն ցուցաբերել վետերանին։Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, եւ շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրել է փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է եւ շնորհակալություն է հայտնել իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։