|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես hանձնարարական է տվել, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը (վարչական շրջանի ղեկավարի, տեղակալի, աշխատակազմի ղեկավարի դեմքերով): Ավելին, դրանք պետք է սպասարկեն հատուկ մասնագետներ: Այսինքն՝ ««Ֆեյսբուք»-ի հաստիքով» մարդիկ են աշխատում վարչական շրջաններում:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Երեւանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատասխանատու Մարիա Բարաղամյանը, սակայն, օրաթերթի հետ զրույցում ասել է. «Հանձնարարական չկա, ուղղակի վարչական շրջանի ղեկավարն իր աշխատանքն է լուսաբանում: Դա հնարավորություն է քաղաքացիների հետ շփման եւ կապի միջոց է: Վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաեւ աշխատակազմը, ունեն ֆեյսբուքյան էջեր: Բայց դրա համար հատուկ աշխատող չեն պահում: Ուղղակի աշխատակազմում կան մարդիկ, որոնք դրա պատասխանատուն են: Դրա համար հատուկ մարդ չի կարող լինել, որովհետեւ հաստիքացուցակում էլ նման հաստիք չկա»: