|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՊԵԿ-ի 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշեց, որ կրճատումները կառուցվածքային փոփոխությունների արդյունք են:
Անանյանի հավաստմամբ` դեռևս հոկտեմբեր ամսին տեսչական հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ` 580 մարդ, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և, դրանցով պայմանավորված, հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում:
«Ծանուցման ժամկետն ավարտվում էր դեկտեմբերի 22-ին, սակայն մենք երկարաձգեցինք դրա կատարումը, որպեսզի այն իրականացվի տոներից հետո: Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել է կոլեգիալ որոշում, և ավելի քան 2 ամսվա ընթացքում գնահատվել են այդ աշխատակիցների կարողությունները: Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի և լավագույնի միջև: Չի կարելի ասել, որ այդ 128 աշխատակիցներն արժանի էին կրճատման, ուղղակի մենք ստիպված նման քայլի ենք գնացել` կապված գործառույթների վերակազմակերպման հետ և կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում»,- ասաց Անանյանը: