|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր` 2015թ. փետրվարի 6-ին, կրճատվեց «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի 1700 աշխատակից: Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:
Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն այնուամենայնիվ վերագործարկվելու է և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի: Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեր հետ միասին պայքարելու ենք հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար:
Նաիրիտ Գործարան
ՓԲԸ արհմիութենական կոմիտե