կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 10:12
Քաղաքական

ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստն` ուղիղ

Մեկնարկեց ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստը: Նիստը վարում է ամենատարեց պատգամավորը` Կնյազ Հասանովը:

ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստին ներկա են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, որոնք հանդես եկան ելույթով:

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց` հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություն, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովի նախագահների ընտրություններ, կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: