|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը կնախագահի ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Կնյազ Հասանովը, ով Հայաստանի քրդական համայնքի ղեկավարն է: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Նա մասնավորապես գրել է. «6-րդ գումարման Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է Կնյազ Հասանովը: Առաջին նիստը կնախագահի ամենատարեց պատգամավորը»: Նշենք, որ հրապարակումներ կային այն մասին, որ մայիսի 18-ին կայանալիք նիստը վարելու է «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը, ով ամենատարեցն է»:
Ազիզյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ եթե օրենքը դա է նախատեսում, պատրաստ է վարել անդրանիկ նիստը, և դրա մեջ որևէ արտառոց բան չկա: