Փոխարժեքներ
22 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.16 |
EUR | ⚊ | € 419.99 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 504.2 |
GEL | ⚊ | ₾ 142.18 |
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպան նշանակվելու առնչությամբ։
«Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:
Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:
Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»,– գրել է Միքայել Մինասյանը: