| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Միքայել Մինասյանի հրաժարականն, ըստ էության, հրաժարական չէր, նա պարզապես նախագահականից գնաց շտաբ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` հավելելով, որ եթե Միքայել Մինասյանը գնացել է շտաբ` մնալով նախագահականում, ապա Հովիկ Աբրահամյանը գնացել է շտաբ` չմնալով ԱԺ-ում:
«Եթե շտաբի պետ է նշանակվում Հովիկ Աբրահամյանը, որը նախկին սերնդի ներկայացուցիչ է, ապա արտաքին ուժերի աչքում շտաբը «աբլագառոդիտ» անելու խնդիր է առաջանում: Այլ կերպ ասած` Մ. Մինասյանի ֆակտորն այս պարագայում ազդակ է դրսի ուժերի համար»,- նշեց նա` հավելելով, որ Միքայել Մինասյանը գնացել է ոչ թե Հովիկ Աբրահամյանին վերահսկելու, այլ կոմպենսացնելու համար, որպեսզի շտաբը լրիվ չասոցացվի հնի հետ:
Թե որքանո՞վ կփոխվեն դրանից ընտրություններ անցկացնելու մեթոդները, ըստ փորձագետի, ցույց կտա ժամանակը: