|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
24News-ի տեղեկություններով, արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որն այս օրերին նույնպես արձակուրդում է, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Այսինքն, մինչ ողջ քաղաքական դաշտն ու մամուլը գուշակություններով է զբաղված, թե երբ է Փաշինյանը նախաձեռնելու իր «հոգևոր հավաքը» Էջմիածնում, որը, մեծ հաշվով, Մայր Աթոռի վրա հարձակվելու սկիզբն է դառնալու, նա պատրաստվում է գործուղման ՌԴ, ինչը նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ գործողությունները առնվազն մի քանի օրով հետաձգվում են։