կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-12 13:00
Քաղաքական

Միքայել Մինասյանը` Հովիկ Աբրահամյանի տեղակալ

Միքայել Մինասյանը` Հովիկ Աբրահամյանի տեղակալ

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ՀՀԿ-ն իր կենտրոնական գրասենյակում, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական շտաբի նիստ է արել, որին մասնակցել են նաեւ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀԿ վերնախավի այլ ներկայացուցիչներ:

 

Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ երեկվա նիստում նշանակվել են շտաբի պետի տեղակալները: Նրանք 5-ն են` Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան եւ Լեւոն Յոլյան:

 

Հարցին, թե ի՞նչ գործառույթներ են  կատարելու շտաբի պետի տեղակալները, Շարմազանովը կոնկրետ պատասխանել չցանկացավ: «Յուրաքանչյուր տեղակալ կունենա իր գործառույթները, դա արդեն կորոշի շտաբը, շտաբի պետը»,- հայտարարեց նա:

 

Մեր խնդրանքին`ասել, թե ինչ գործառույթ է կատարելու Միքայել Մինասյանը, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Միքայել Մինասյանը կատարելու է շատ կարեւոր գործառույթ, ինչպես նաեւ բոլոր շտաբի պետերը»: Թե ո՞րն է այդ կարեւոր գործառույթը, Շարմազանովը չասաց:

 

Ի դեպ, երեկ հաստատվել է նաեւ նախընտրական կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: