|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ ողջույնները փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը` հայ ժողովրդին: