Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարկուտի հետևանքով կրած վնասները հաշվի առնելով` Արմավիրի շրջանի 10 գյուղ կարելի է համարել աղետի գոտի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ըստ նրա` այդ գյուղերում 100 տոկոսով վնասվել է թե՛ միրգը, թե՛ բանջարեղենը: Կառավարությունը, ըստ Բերբերյանի, գոնե այս անգամ պետք է փոխհատուցի գյուղացուն: «Կառավարությունը ոչ թե պետք է ջրի վարձը փոխհատուցի կամ էլ վարկերի մարման ժամկետը երկարացնի, այլ կա'մ այդ վարկերը լրիվ սառեցնի, կա'մ էլ ֆինանսական փոխհատուցում տա: Թե չէ, անորակ պարարտանյութ ու սերմնացու տալով, գյուղացու դարդին դարման չեն անի: Դիմում եմ վարչապետին, որ գոնե այս անգամ պետք է նորմալ փոխհատուցեն գյուղացուն»,- ասաց Բերբերյանը:
Ըստ նրա` գյուղացին անընդհատ տուժում է, քանի որ նախարարությունը մտածում է բոլորի մասին, բացի` գյուղացուց: Բերբերյանի խոսքով` նախարարությունը գյուղացու շահերը պաշտպանելու փոխարեն հակակարկտային կայանքների կողմն է բռնել: «Չնայած երեկ վնաս կրած գյուղերում արդեն հանձնաժողով էր գործում, և վնասի փոխհատուցումն էին փորձում հաշվել, բայց պարզ չէ` ինչ օգնություն կցուցաբերեն գյուղացուն: Գյուղացուն ռեալ, շոշափելի փոխհատուցում է պետք տրամադրել: Բերում` գյուղացուն գարի են տալիս այն դեպքում, երբ գարին այն կուլտուրան է, որ հիմա ոչ մեկին պետք չէ: Դրա փոխարեն կարող են, չէ՞, գյուղացու հողերը վարձով տալ, ինչից գյուղացին մի շահ կունենա»,- նշեց Բերբերյանը: