|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՌԴ-ի և Բելառուսի հարաբերությունները սերտ են, առկա խնդիրները կարելի է լուծել, սակայն ավելի լավ է դա անել մինչ Նոր տարի, լավ չէ, երբ նոր տարում հին խնդիրներ են լինում: Այդ մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է РИА Новости-ն:
«Դուք նոր ասացիք, որ կարող ենք պայմանավորվել: Ասեմ ավելին` մենք իսկապես կարող ենք պայմանավորվել… Լավ կլիներ, որ մենք այդ խնդիրները լուծեինք հիմա, և նոր տարում հին խնդիրներ չլինեին»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մինսկը սուր է դնում նավթագազային ոլորտում հարկային մանևրի հարցը, հավանաբար` ՌԴ և Բելառուսի նախագահները կքննարկեն այդ հարցում երկու երկրների մոտեցումների տարբերությունը: