Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 10.15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել, այնուհետև սկսել էլեկտրաշոկ կիրառել:
Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողները, արագ արձագանքելով, վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է:
Պարզվել է նաև, որ դեկտեմբերի 21-ին` ժամը 21.15-ին, Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատան աշխատակցից, էլեկտրաշոկով սպառնալով, գումար է պահանջել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Քննությունը շարունակվում է: