կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-28 16:35
Իրավական

«Մելլաթ Բանկ»-ի վրա ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԻԻՀ քաղաքացու

«Մելլաթ Բանկ»-ի վրա ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԻԻՀ քաղաքացու

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:16-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ Բանկ» ՍՊ ընկերության մասնաշենք:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Իրանի քաղաքացին իր մոտ գտնվող տոպրակից դուրս է բերել նախապես վերցված, որպես զենք օգտագործվող էլեկտրաշոկերը և ընկերության գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, գործածել այն՝ պահանջելով գումար:

Այնուհետև հարվածել է ընկերության սրահում տեղադրված հաճախորդների համար նախատեսված աթոռներին, որից հետո վնասազերծվել է բանկի անվտանգությունն ապահովող ոստիկանների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին:

2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Իրանի քաղաքացին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

2018 թվականի նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Մելլաթ Բանկ» ՍՊ ընկերության գանձապահը ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում է: