Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Դեկտեմբերի 18-ին Ժնեւում Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությամբ կայացած` Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, ըստ BBC-ի, ավարտվել է առանց որոշակի ձեռքբերման:
Հանդիպումը կազմակերպվել էր՝ քննարկելու սիրիական ճգնաժամի հետ կապված վերջին իրադարձություններն ու Սիրիայի նոր Սահմանադրական օրենքի մշակման նպատակով հատուկ հանձնաժողովի ձեւավորման թեման:
Հանդիպման ավարտին Զարիֆը, Լավրովն ու Չավուշօղլին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը լրագրողներին է ներկայացրել ՌԴ ԱԳ նախարարը:
Կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը՝ կողմերը պահանջել են, որ խաղաղության գործընթացի կարգավորման նպատակով 2019 թվականի սկզբին Սիրիայի նոր Սահմանադրական օրենքի մշակման հատուկ հանձնաժողովը սկսի իր աշխատանքները: Ձեւավորվող հանձնաժողովը պետք է կյանքի կոչվի «համաձայնության եւ կառուցողական գործակցության» սկզբունքի հիման վրա:
Ստաֆան դե Միստուրան, իր հերթին, հայտարարել է, որ բոլոր կողմերի համար ընդունելի է համազգային հանձնաժողովի ձեւավորումը, այն հավելյալ ջանքեր եւ ժամանակ է պահանջելու: