Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանին վերջին հնարավորությունն է տալիս, որպեսզի երկիրը սկսի կատարել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ՌԴ-ին վերջին հնարավորությունն ենք տվել պայմանագիրը կատարելու համար, կոչ ենք արել անել դա 60 օրվա ընթացքում: Եթե նրանք դա չանեն, ապա ԱՄՆ-ը հստակ ասել է, որ կհրաժարվի պայմանագրից»,- ասել է Սթոլթենբերգը Postimees-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ ռուսական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ կատարում է պայմանագիրը: