|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ելույթ ունենալով ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի շտաբում, հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկիրը խոշոր մարտերի և երկարաժամկետ հակամարտությունների դեպքում, հաղորդում է Mehr-ը։
«Տարիներ շարունակ մենք պատրաստվել ենք լայնածավալ մարտերի և նույնիսկ երկարատև առճակատումների աշխարհի մեծ տերությունների և նրանց տարածաշրջանային դրածոների հետ,- ասել է նա։- Ամեն օր մեր երկրի բոլոր մասերում հրթիռների և հրթիռային համակարգերի թիվն ավելանում է», - նշել է գեներալ Սալամին՝ հավելելով, որ իրանական հրթիռներն օրեցօր կատարելագործվում են իրենց որակով, քանակով և արտաքին տեսքով։
«Այսօր հնարավոր է միաժամանակ հարյուրավոր ինքնաթիռներ խոցել հաջորդական ալիքների միջոցով»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը երբեք հույս չի դրել որևէ օտար ուժի վրա՝ իր անկախությունը, ինքնությունը և հեղինակությունը պաշտպանելու հարցում: