| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր պատասխանը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցմանը կլինի «համակարգված և պաշտպանական», մինչդեռ դաշինքը ձգտում էր «կառուցողական հարաբերության» Ռուսաստանի հետ: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ պայմանագիրը դադարեցվում է այսօրվանից ՝ ԱՄՆ -ի նախաձեռնությամբ:
«Բացառապես Ռուսաստանն է պատասխանատու է պայմանագրի դադարեցման համար: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը պատրաստակամություն չցուցաբերեց և ակնհայտ քայլեր չձեռնարկեց` վերադառնալու իր միջազգային պարտավորությունների կատարմանը»,- ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր:
Հայտարարության մեջ ամրագրվում է, որ ՆԱՏՕ-ն «հավասարակշռված և պատասխանատու ձևով կպատասխանի ռուսաստանյան 9M729 հրթիռի կողմից դաշնակիցների անվտանգությանն ուղղված նշանակալի ռիսկերին»:
«Մենք պայմանավորվել ենք հավասարակշռված, համաձայնեցված և պաշտպանական միջոցառումների փաթեթի վերաբերյալ, որպեսզի ՆԱՏՕ-ի պահպանումը մնա հուսալի և արդյունավետ», - ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունում ասվում է նաեւ՝ «Դաշնակիցները հաստատակամորեն նվիրված են զենքի արդյունավետ միջազգային վերահսկողության, զինաթափման և չտարածման գործողությունների պահպանմանը»:
«ՆԱՏՕ-ն նաև շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը, երբ ռուսական կողմի գործողությունները դա հնարավոր են դարձնում այն», - ասվում է հայտարարության մեջ: