Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված դաշնակցային ուժերի հրամանատարության խոսնակ գնդապետ Շոն Ռայանը Twitter-ի իր էջում ներողություն է խնդրել Թուրքիայից։
Ռայանը գրառում էր տեղադրել իր էջում, որում Թուրքիայի բանակի դիպուկահարներին անվանել էին ահաբեկիչներ, որոնք Սիրիայում թիրախավորում են քուրդ երեխաներին։
«Ես սխալմամբ Թուրքիային վիրավորող գրառում եմ տեղադրել, այն դեպքում, երբ մեր գործընկերը կարևոր դեր է խաղացել ԻՊ-իդեմ տարած հաղթանակի գործում։ Թուրքիայի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու միտում չեմ ունեցել։ Մենք Թուրքիայի հետ ունենք ընդհանուր պարտականություններ։ Հայցում եմ ձեր ներողամտությունը»,- գրել է նա: