|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դանի Ալվեսը ներողություն է խնդրել իր թուրք երկրպագուներից Հայոց ցեղասպանության տարելիցի օրը տարածված լուսանկարի կապակցությամբ:
«Ներողություն եմ խնդրում իմ թուրք երկրպագուներից: Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդ լուսանկարը կարող է ինչ-որ մեկի վիրավորել: Ես խաղաղության կողմնակից եմ: Չէի ցանկանում ցավ պատճառել մարդկանց, ովքեր նույնպես գնահատում են խաղաղությունը»,- Twitter-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դանի Ալվեսը Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: