|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երևանի կենտրոնում Արցախը չեն փրկում՝ ՔՊ-ի հետևորդների այս հայտարարություններին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հակադարձում է․ «Բա ինչո՞ւ չեն գնում Ստեփանակերտ, ի՞նչ գործ ունեն ասֆալտի վրա ճոռոմաբանությամբ զբաղվելու»՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Իրենք ձեռքերը լվացել են իրենց անգործությունը, Արցախի նկատմամաբ դավաճանությունը հիմնավորելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով խորհրդարանի դահլիճում ընդդիմության կազմակերպած ակցիայի մասին, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները Արցախի դրոշակներ դրեցին իրենց սեղաններին և բոյկոտեցին քառօրյան, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ով Արցախի դրոշի հանդեպ ոտնձգություն անի՝ Ալիևից ու թուրքերից ոչնչով չի տարբերվում։
«Այդ դրոշի համար մեր ժողովուրդը պայքարել է, արյան գնով ազատագրել է Արցախը և մեր պայքարն ուղղված է այդ դրոշի հավերժությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ բոյկոտելով քառօրյան՝ իրենք մեկնում են Արցախ որպես քաղաքական ակցիա։ Գնալու են նաև ՀՀ վտանգված տարածքներ՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք։
Մանրամասն՝ տեսանյութում․