կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-11 22:55
Աշխարհ

ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Եվրամիության երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։

Ինչպես հայտնում է Reuters-ը, սահմանափակումները կվերաբերեն 145 կազմակերպության ու անձանց, որոնց Բրյուսելը համարում է կապված ռուսական ֆինանսական համակարգի, ստվերային նավատորմի և ապատեղեկատվության տարածման արշավների հետ:

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները նոր պատժամիջոցները կքննարկեն երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին:

Ռուսաստանի իշխանությունը պատժամիջոցներն անվանում են ապօրինի և անարդյունավետ, որոնք, առաջին հերթին, խանգարում են հենց դրանց նախաձեռնողներին։