Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը և Թուրքիան դատապարտել են Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը:
Իրանի արտգործնախարարությունը համաձայնագիրն անվանել է «հարված դաշույնով պաղեստինյան ժողովրդի և բոլոր մուսուլմանների մեջքից», «ամոթալի» գործողություն, ինչպես նաև նախազգուշացրել է ԱՄԷ-ին՝ Ծոցի տարածաշրջանում իսրայելական միջամտության մասին:
«ԱՄԷ կառավարությունը և ներգրավված այլ երկրների կառավարությունները պետք է ստանձնեն ամբողջ պատասխանատվությունը այս համաձայնագրի բոլոր հետևանքների համար», - ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ տարածաշրջանի բնակիչների «պատմությունն ու խիղճը» երբեք չեն ներելու ԱՄԷ-ի «կեղծավոր» պահվածքը Իսրայելի հետ գործարք կատարելիս:
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև «պատմական» խաղաղության պայմանագրի կնքման մասին, որտեղ Միացյալ Նահանգները միջնորդ է: Դրա շրջանակներում կսկսվեն դիվանագիտական հարաբերություններ երկրների միջև, պետք է հաստատվեն օդային ճանապարհորդություն և զբոսաշրջություն: