Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կենդանիների կյանքն ու պայքարն արտացոլող լուսանկարների Հայաստանում առաջին ցուցահանդեսի բացման արարողության բացմանը Մարությանն ընդգծեց, որ Երևան համայնքը, ի դեմս մեր վարչակազմի, հանձնառու է լուծել կենդանիների և մարդկանց անվտանգ մարդկանց շփման խնդիրը:
«Մենք ստանում ենք հարյուրավոր զանգեր մեր քաղաքի բնակիչներից, որոնք բողոքում են անտուն կենդանիների ագրեսիայից ևպահանջում շուտափույթ լուծում տալ այս խնդրին: Ցավով և վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում մարդկանց անվտանգության, հարմարավետության համար ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդ:
Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները՝ մենք այսօր փաստում ենք, որ նախկինում այս պրակտիկան անմարդկային էր, ժամանակավրեպ և անարդյունավետ: Եվ ինձ համար պատիվ է փաստելու, որ Երևանը առաջին անգամ որդեգրում է կենդանիների բարեկեցության ռազմավարությունը՝ ոլորտի որակավորված մասնագետների և կազմակերպությունների համագործակցությամբ:
Այս համատեքստում կարևորում եմ Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության հաստատումը: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ և անվտանգ զգան, և՛ կենդանիները, և՛ մարդիկ»,- ընդգծեց Մարությանը:
Երևանի քաղաքապետը «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական բարեգործական կազմակերպության հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։